Գերմանացի պատգամավորն Ինջիրլիք այցից առաջ վերահաստատել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i37306-Գերմանացի_պատգամավորն_Ինջիրլիք_այցից_առաջ_վերահաստատել_է_դիրքորոշումը_Հայոց_ցեղասպանության_հարցում
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա այցելելուց առաջ վերահաստատել են դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2016 08:50 Asia/Tehran
  • Գերմանացի պատգամավորն Ինջիրլիք այցից առաջ վերահաստատել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա այցելելուց առաջ վերահաստատել են դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում:

Պատվիրակության անդամ, գերմանացի պատգամավոր Կարլ Լամերսը գերմանական Zeit Online պարբերականի հետ զրույցում խոսել է Ցեղասպանության մասին բանաձևից` հավելելով, որ Բունդեսթագի որոշումը չունի պարտադրող բնույթ:

«Դաշնային խորհրդարանը իրավունք ունի իր տեսակետները հայտնել բոլոր կարևոր հարցերում: Մենք դա արել ենք և կանգնած ենք դրա հետևում»,- ասել է Լամերսը` ընդգծելով, որ պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա կարևոր է երկու կողմերի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից:

Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամներից բաղկացած պատվիրակությունը հոկտեմբերի 5-ին կայցելի Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազա, որտեղ ուսումնասիրություններ կանցկացվեն:

1in.am