Հռոմի պապը Հավանա է մեկնել՝ հանդիպելու համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i3766-Հռոմի_պապը_Հավանա_է_մեկնել_հանդիպելու_համայն_ռուսիո_պատրիարք_Կիրիլի_հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ առավոտյան մեկնել է Հավանա, որտեղ պատմության մեջ առաջին անգամ կհանդիպի համայն ռուսիո պատրիարք, ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 12, 2016 12:13 Asia/Tehran
  • Հռոմի պապը Հավանա է մեկնել՝ հանդիպելու համայն ռուսիո պատրիարք Կիրիլի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ուրբաթ առավոտյան մեկնել է Հավանա, որտեղ պատմության մեջ առաջին անգամ կհանդիպի համայն ռուսիո պատրիարք, ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Վատիկանի դրոշով ինքնաթիռը 8:24-ին (մեր ժամանակով՝ 11.24) մեկնել է Կուբայի մայրաքաղաք: Այն պետք է Խոսե Մարտիի անվան օդանավակայան ժամանի տեղի ժամանակով 14:00-ին (մեր ժամանակով՝ 23:00):

Հենց Հավանայի օդանավակայանում տեղի կունենա Ֆրանցիսկոս պապի և պատրիարք Կիրիլի պատմական հանդիպումը, որը քահանայապետական այցով մեկնել է Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կուբա, Պարագվայ և Բրազիլիա:

Սպասվում է, որ Հռոմի պապի և պատրիարք Կիրիլի անձնական զրույցը մոտ 2 ժամ կտևի: Հետո Համատեղ հայտարարագիր կստորագրվի, որի տեքստն արդեն կողմերի միջև համաձայնեցված է:

«Այդ հանդիպման նշանակությունն այն է, որ նոր ժամանակաշրջան է սկսվել: Ես կասեի՝ դա նոր ժամանակաշրջան է էկումենիկ շարժման մեջ և միջազգային հարաբերություններում: Քանի որ հանձինս եկեղեցական 2 առաջնորդների՝ հանդիպում են 2 աշխարհներ»,- RIA Novosti-ին տված հարցազորւցում ասել է հայտնի գիտնական և հասարակական գործիչ Անդրեա Ռիկարդին:

Ֆրանցիսկոս պապը Հավանայից կմեկնի Մեքսիկա, ուր նրա այցը կտևի փետրվարի 12-16-ը: