Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Համաշխարհային էներգետիկ ֆորումին
https://parstoday.ir/hy/news/world-i37858-Ալիևը_ժամանել_է_Թուրքիա_մասնակցելու_Համաշխարհային_էներգետիկ_ֆորումին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ XXIII ֆորումին մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-13-ը: Այդ մասին կիրակի հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամլո ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2016 18:39 Asia/Tehran
  • Ալիևը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Համաշխարհային էներգետիկ ֆորումին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա՝ Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ XXIII ֆորումին մասնակցելու համար, որը տեղի կունենա հոկտեմբերի 9-13-ը: Այդ մասին կիրակի հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամլո ծառայությունը:

«Ստամբուլի Աթաթյուրքի միջազգային օդանավակայանում, որտեղ փողփողում էին Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, նախագահ Իլհամ Ալիևի պատվին շարք է կանգնեցվել պատվո պահակախումբը: Պատվո պահակախմբի պետը զեկույց է ներկայացրել նախագահ Իլհամ Ալիևին: Պետության ղեկավարը ողջունել է պատվո պահակախմբի զինվորներին»,- հայտնել է մամլո-ծառայությունը:

Հաղորդվում է, որ Ալիևին դիմավորել են պետության և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Orer.am