Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում. Նիկոլայ Բորդյուժա
https://parstoday.ir/hy/news/world-i38239-Մենք_շատ_բարդ_ժամանակներում_ենք_ապրում._Նիկոլայ_Բորդյուժա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում՝ «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը և կազմակերպության այլ պաշտոնյաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2016 15:13 Asia/Tehran
  • Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում. Նիկոլայ Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հայաստանյան գրասենյակում այսօր տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում՝ «ՀԱՊԿ դերը Եվրասիական անվտանգության ամրապնդման գործում» թեմայով, որին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Նվեր Թորոսյանը և կազմակերպության այլ պաշտոնյաներ:

Բորդյուժան քննարկմանը մնաց ընդամենը մի քանի րոպե՝ հանդես գալով ողջույնի խոսքով, անդրադառնալով հիմնականում գլոբալ մարտահրավերներին՝ միջազգային ահաբեկչություն, պայքար թմրաբիզնեսի դեմ և այլն:

«Կարծում եմ՝ կլոր սեղանը կազմակերպվել է շատ ճիշտ ժամանակին, որի ընթացքում քննարկվելու են մեր երկրների անվտանգության հետ կապված խնդիրներ: Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում, ընդ որում՝ այնպիսի ժամանակաշրջանում, որը ենթակա չէ որևէ վերլուծության, և շատ դժվար է ընտրել անվտանգության ոլորտում գործունեության որևէ ալգորիթմ, որովհետև, ըստ էության, այսօր ոչնչացված են անվտանգության գլոբալ համակարգերը, դադարեցվել են աշխարհի առաջատար խաղացողների միջև կապերն ու փոխգործակցությունը` ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև այլ մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու հարցում: Այսօր մենք բախվում ենք այնպիսի պարադոքսալ բաների, որոնք դեռ իմաստավորման կարիք ունեն, օրինակ՝ մի շարք երկրներ հայտարարում են, թե անհրաժեշտ է պայքարել ահաբեկչության դեմ, և զենք են մատակարարում ահաբեկչական խմբավորումներին:

Մենք խոսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, բայց Աֆղանստան է բերվում հազարավոր տոննաներով պրեկուրսոր, որի միջոցով այնտեղ պատրաստվում են ծանր թմրանյութեր: Մենք տեսնում ենք, որ առաջատար տերությունների արտաքին գործերի նախարարները կոչ են անում բոյկոտել այլ երկրների դեսպանությունները, այսինքն՝ միջազգային հարաբերություններում ի հայտ են գալիս բացարձակապես ոչ տրամաբանական սխեմաներ»,- հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

1in.am