Եգիպտոսն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/world-i38281-Եգիպտոսն_ու_Ռուսաստանը_համատեղ_զորավարժություններ_կանցկացնեն
Կահիրեն ռուսական զինվորականներին հրավիրել է հոկտեմբերի 15-26-ին համատեղ զորավարժությունների, որոնք անցկացվելու են եգիպտական տարածքում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության ներկայացուցչին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2016 07:41 Asia/Tehran
  • Եգիպտոսն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Կահիրեն ռուսական զինվորականներին հրավիրել է հոկտեմբերի 15-26-ին համատեղ զորավարժությունների, որոնք անցկացվելու են եգիպտական տարածքում: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության ներկայացուցչին:

Ավելի վաղ Եգիպտոսը սատարել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ներկայացված բանաձեւի մերժված ռուսական տարբերակը, որից հանվել էր Հալեպում ավիահարվածները դադարեցնելու պահանջը, որն առկա էր ֆրանսիական տարբերակում: Սա էլ չի ընդունվել Մոսկվայի վետոյի պատճառով:

ԱԽ-ում ռուսական դիրքորոշմանն աջակցությունը լարել է Եգիպտոսի հարաբերությունները հիմնական հովանավորի՝ Սաուդյան Արաբիայի հետ, որը դեմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Ռուսաստանի աջակցությանը:

Եգիպտոսի բանակի ներկայացուցիչ, գեներալ Մոհամմեդ Սամիրի տեղեկացմամբ՝ Էլ-Ալամեյն շրջանում նախատեսվում են եգիպտոսցի եւ ռուս պարաշյուտիստների համատեղ վարժանքներ:

News.am