Անկարգությունների պատճառով առնվազն 25 կալանավոր է սպանվել Բրազիլիայի բանտերից մեկում
(last modified Mon, 17 Oct 2016 08:23:37 GMT )
Հոկտեմբեր 17, 2016 11:53 Asia/Tehran
  •  Անկարգությունների պատճառով առնվազն 25 կալանավոր է սպանվել Բրազիլիայի բանտերից մեկում

Անկարգությունների պատճառով առնվազն 25 կալանավոր Է սպանվել Բրազիլիայի բանտերից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Globo հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի Է ունեցել երկրի հյուսիսի Ռոռայմա նահանգի Բոա Վիստա բնակավայրում գտնվող բանտում: Հեռուստաալիքի տվյալներով՝ մի քանի մարդ գլխատվել Է, առնվազն 7 հոգու մարմիններ հրկիզվել են:

Խռովությունն սկսվել Է հոկտեմբերի 16-ի երեկոյան՝ այն ժամերին, երբ ազգականներին ու ընկերներին թույլատրված Է տեսակցել կալանավորների հետ: Դանակներով եւ փայտերով զինված մի քանի տասնյակ մարդ կոտրել Է թիվ 14 եւ թիվ 12 մասնաբաժինների արգելապատնեշը, պատժական հիմնարկի շուրջ հարյուր այցելուներ հայտնվել են պատանդի վիճակում, սակայն այժմ, հեռուստաալիքի տվյալներով, նրանք ազատված են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am