Սեւ ծովի հատակին Բյուզանդական եւ Օսմանյան դարաշրջանների նավերի գերեզման են գտել
https://parstoday.ir/hy/news/world-i39853-Սեւ_ծովի_հատակին_Բյուզանդական_եւ_Օսմանյան_դարաշրջանների_նավերի_գերեզման_են_գտել
Սեւ ծովի հատակին՝ մոտավորապես 1800 մ խորության վրա, հնագետները Բյուզանդական եւ Օսմանյան կայսրության դարաշրջանների տասնյակ նավեր են գտել, որոնք խորտակվել էին այսպես կոչված «մեռյալ գոտում», փոխանցում է Informing–ը։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 25, 2016 13:53 Asia/Tehran
  • Սեւ ծովի հատակին Բյուզանդական եւ Օսմանյան դարաշրջանների նավերի գերեզման են գտել

Սեւ ծովի հատակին՝ մոտավորապես 1800 մ խորության վրա, հնագետները Բյուզանդական եւ Օսմանյան կայսրության դարաշրջանների տասնյակ նավեր են գտել, որոնք խորտակվել էին այսպես կոչված «մեռյալ գոտում», փոխանցում է Informing–ը։

Black Sea Maritime Archaeology Project կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել են Սեւ ծովի հատակը Բուլղարիայի տարածքային ջրերում եւ պատահաբար հայտնաբերել խորտակված նավերի գերեզման։ Ստորջրյա ռոբոտների օգնությամբ գտել են 40 նավ, որոնք զարմանալիորեն հիանալի պահպանվել էին։

Մասնագետների խոսքով՝ ծովի այդ հատվածը մեռյալ գոտի է կոչվում, քանի որ այդ շրջան արեւի լույս չի ընկնում, եւ թթվածնի չնչին քանակ է մտնում։ Հենց այդ պատճառով նավերը հիանալի են պահպանվել։

Գիտնականները նշում են, որ ծովի հատակին տարբեր դարաշրջանների նավեր են ընկած։ 3D–մոդելավորման միջոցով վերականգնվել է դրանցից մի քանիսի տեսքը։

News.am