Ստամբուլի հայ համայնքը սպասում է պատրիարքի նոր ընտրության
https://parstoday.ir/hy/news/world-i40102-Ստամբուլի_հայ_համայնքը_սպասում_է_պատրիարքի_նոր_ընտրության
Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին: Հայտարարությունը հրապարակվել է պատրիարքարանի պաշտոնական էջում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 27, 2016 08:23 Asia/Tehran
  • Ստամբուլի հայ համայնքը սպասում է պատրիարքի նոր ընտրության

Պոլսո հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին պաշտոնանկ անելու որոշման մասին: Հայտարարությունը հրապարակվել է պատրիարքարանի պաշտոնական էջում:

Նշենք, որ պատրիարք Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի գործում որպես պատրիարք: Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Այժմ արդեն պատրիարք Մութաֆյանի պաշտոնապես թոշակի անցնելու վերաբերյալ որոշումը , Թուրքիայի կառավարության կողմից հաստատվելու դեպքում, ենթադրում է նոր պատրիարքի ընտրություն, որի ընթացքում Ստամբուլի հայկական համայնքն արդեն ինքը կընտրի իր հոգևոր առաջնորդին, իսկ ներկայում պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը կզրկվի պատրիարք Մութաֆյանի լիազորությունները կատարելու իրավունքից:

Ստամբուլի հայկական համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել այդ որոշումը՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:

Tert.am