Ստամբուլում օրերս անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար համաժողովը
https://parstoday.ir/hy/news/world-i40663-Ստամբուլում_օրերս_անցկացվելու_է_Թուրքիա_Ադրբեջան_Վրաստան_գործարար_համաժողովը
Ստամբուլում օրերս անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար համաժողովը։ Իրականում նման համաժողովներ, հանդիպումներ շատ են տեղի ունենում և սովորական են Վրաստանի և մեր երկու հարևան թուրքական պետությունների միջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2016 12:55 Asia/Tehran
  • Ստամբուլում օրերս անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար համաժողովը

Ստամբուլում օրերս անցկացվելու է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան գործարար համաժողովը։ Իրականում նման համաժողովներ, հանդիպումներ շատ են տեղի ունենում և սովորական են Վրաստանի և մեր երկու հարևան թուրքական պետությունների միջև։

Թե որքանով է իրականում շահում Վրաստանը այս երկու երկրների հետ տնտեսական համագործակցությունից, սա դեռ երկար քննարկման առարկա, բայց այն, որ Թուրքիան և Ադրբեջանը այս համագործակցությունից շատ ավելի շատ են շահում քան Վրաստանը, սա միանշանակ է։

Իրականում հիմա վրացական ողջ տնտեսությունը անասելի մեծ կախվածության մեջ է թուրքական այս երկու պետություններից, դե ասածիս հիմնավորման համար բավական է բերել այն օրինակը, որ ադրբեջանական հայտնի նավթային Սոքար ընկերությունը Վրաստանի թիվ մեկ ամենախոշոր գործատուն է։

Բայց եթե այս տնտեսական կախվածությունից էլ վերանանք, Վրաստանն այսօր թուրքականա մշակութային, քաղաքական և քաղաքակրթական լուրջ ազդեցության տակ է։ Եվ Վրաստանում վերջին շրջանում հակաիսլամական տրամադրություններն ու հարձակումները այն բանի վառ վկայությունն են, որ սա շատ լավ հասկանում է նաև վրացական հասարակությունն ու քաղաքական մի շարք ուժեր։

Հ. Գ. Կարծում եմ ավելորդ է խոսել այն մասին Վրաստանի թուրքացումը մեծ, աներևակայելի մեծ սպառնալիք է Հայաստանի համար, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շատ լավ են գիտակցում Հայաստանի վերջնական շրջափակման գործում Վրաստանին կախվածության մեջ գցելու նշանակությունը։

operativ.am

31/10/2016/