Մոգերինին Չավուշօղլուի հետ քննարկել է Թուրքիայում կատարված ձերբակալությունները
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել է իրավիճակը՝ կապված Թուրքիայում կատարված ձերբակալությունների հետ:
«Ես հեռախոսով զրուցել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ՝ քննարկելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և այլ խորհրդարանականների ձերբակալությունները»,-գրել է Ֆեդերիկա Մոգերինին Twitter-ում։
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանձնարարել էր պետքարտուղար Շտեֆան Շտեյնլեյնին հրավիրել թուրք հավատարմատարին ԱԳՆ զրույցի՝ կապված Թուրքիայում քրդամետ ընդդիմադիր կուսակցության անդամների ձերբակալությունների հետ։
1in.am