Մոգերինին Չավուշօղլուի հետ քննարկել է Թուրքիայում կատարված ձերբակալությունները
https://parstoday.ir/hy/news/world-i41323-Մոգերինին_Չավուշօղլուի_հետ_քննարկել_է_Թուրքիայում_կատարված_ձերբակալությունները
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել է իրավիճակը՝ կապված Թուրքիայում կատարված ձերբակալությունների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2016 08:51 Asia/Tehran
  • Մոգերինին Չավուշօղլուի հետ քննարկել է Թուրքիայում կատարված ձերբակալությունները

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով թուրք նախարար Օմեր Չելիքի հետ քննարկել է իրավիճակը՝ կապված Թուրքիայում կատարված ձերբակալությունների հետ:

«Ես հեռախոսով զրուցել եմ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի հետ՝ քննարկելով Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների և այլ խորհրդարանականների ձերբակալությունները»,-գրել է Ֆեդերիկա Մոգերինին Twitter-ում։

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանձնարարել էր պետքարտուղար Շտեֆան Շտեյնլեյնին հրավիրել թուրք հավատարմատարին ԱԳՆ զրույցի՝ կապված Թուրքիայում քրդամետ ընդդիմադիր կուսակցության անդամների ձերբակալությունների հետ։

1in.am