Թուրքիայում իրադրությունը տագնապեցնող է․ Մերկել
https://parstoday.ir/hy/news/world-i41857-Թուրքիայում_իրադրությունը_տագնապեցնող_է_Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողների ու ղեկավարների, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների կալանավորումից հետո կոչ է արել պաշտոնական Անկարային պաշտպանել հիմնարար ազատությունները: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2016 08:46 Asia/Tehran
  • Թուրքիայում իրադրությունը տագնապեցնող է․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» պարբերականի լրագրողների ու ղեկավարների, ինչպես նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների կալանավորումից հետո կոչ է արել պաշտոնական Անկարային պաշտպանել հիմնարար ազատությունները: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:

Նորվեգիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ վերջին օրերին Թուրքիայից հիմնարար ազատությունների հետ կապված ահազանգեր է ստանում:

Անդրադառնալով Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթի հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն էր հայտնել ապաստան տրամադրել Թուրքիայից դիմողներին` Մերկելն ասել է. «Նախ և առաջ ջանքեր ենք գործադրում Թուրքիայում այնպիսի միջավայր ստեղծելու համար, որ մարդիկ ստիպված չլինեն ապաստան ստանալու դիմում ներկայացնել և որ երկրում պահպանվեն հիմնական ազատությունները»:

1in.am