Էրդողանը զանգահարել է Թրամփին
https://parstoday.ir/hy/news/world-i42082-Էրդողանը_զանգահարել_է_Թրամփին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել և շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 45-րդ նախագահ դառնալու կապակցությամբ, հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2016 15:57 Asia/Tehran
  • Էրդողանը զանգահարել է Թրամփին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել և շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 45-րդ նախագահ դառնալու կապակցությամբ, հաղորդում է Anadolu թուրքական գործակալությունը։

Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրների տվյալներով՝ Էրդողանը Թրամփին հաջող գործունեություն է մաղթել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում։ Թուրքիայի նախագահը շեշտել է, որ իր երկիրը և ԱՄՆ-ն դաշնակիցներ են, երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և միասնական արժեքների վրա։

Նշվում է, որ հեռախոսազրույցն անցել է ջերմ մթնոլորտում։ Էրդողանը և Թրամփը քննարկել են նաև թեմաներ՝ կապված ահաբեկչության, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ։

1in.am