Թուրքիայի վարչապետը կայցելի Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/world-i42700-Թուրքիայի_վարչապետը_կայցելի_Ռուսաստան
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի սկզբին կայցելի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը՝ չհստակեցնելով այցի ամսաթիվը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 15:06 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը կայցելի Ռուսաստան

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը դեկտեմբերի սկզբին կայցելի Ռուսաստան։ Այս մասին հաղորդում է Hurriyet թերթը՝ չհստակեցնելով այցի ամսաթիվը։

Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետը Մոսկվայում հանդիպում կունենա իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ: Յըլդըրըմը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղված հետագա քայլերը։ Ակնկալվում է, որ կքննարկվեն հարցեր կապված ՌԴ-ի և Թուրքիայի միջև ազգային արժույթներով առևտուր անելու, ազատ առևտրի գոտի ստեղծելու, զբոսաշրջությունը զարգացնելու հետ։

Սա կլինի Յըլդըրըմի առաջին այցը Ռուսաստան մայիսին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։ 

armedia.am/