ԻԼԻՊ-ն իր վրա վերցրեց Ռուսաստանի Դաղստանում տեղի ունեցած գործողության պատասխանատվությունը
ԻԼԻՊ ահաբեկչական խումբն իր վրա է վերցրել Ռուսաստանի Դաղստանի հանրապետությունում իրականացված մահապարտական հարձակման պատասխանատվությունը:
Երկուշաբթի օրը Դերբենդ քաղաքի մերձակայքում ռմբադրված մի ինքնաշարժի պայթյունի հետևանքով զոհվեցին ոստիկանության ուժերի երկու աշխատակիցներ և 18 ուրիշներ վիրավորվեցին:
«Ռիանովոստի» լրատվական գործակալությունը հղում կատարելով Դաղստանի անվտանգության աղբյուրների հաղորդել է, որ մահապարտ ահաբեկիչը «Հարավային ահաբեկչական խումբ»-ի անդամ է եղել:
ԻԼԻՊ-ը Թուիթերում տարածած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ «Խալիֆայության զինվորներից մեկը ռմբադրված ինքնաշարժով մոտեցել է Դաղստանի ոստիկանության ուժերին ու դա պայթեցրել է նրանց համախմբման վայրում, որի հետևանքով սպանվել ու վիրավորվել են այդտեղ հաստատված բոլոր զորայինները»: