Չավուշօղլուն Շտայնմայերի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում անդրադարձել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը:
Չավուշօղլուն դատապարտելի է համարել բանաձևի ընդունումն ու հույս հայտնել, որ թուրք-գերմանական հարաբերություններն ամենակարճ ժամանակում կվերադառնան «նախկին վիճակին»:
Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության
ճանաչման բանաձևը,
որն ունի «1915 թ.հայերի և մյուս քրիստոնյա
փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»անվանումը:
Բանաձևն ընդունվել է՝ ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն:
Ելույթ ունեցողները միաձայնընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը,
նաև` Հայաս տանի և Թուրքիայի հաշտեցմանգործընթացին նպաստելու մղումները:
Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին`նշելով,
որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:
Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կազմող
Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական
միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:
orer.am/