Շտայնմայեր.«Թուրքիայի հետ բանակցությունների շարունակումը կախված է Անկարայից»
https://parstoday.ir/hy/news/world-i42781-Շտայնմայեր._Թուրքիայի_հետ_բանակցությունների_շարունակումը_կախված_է_Անկարայից
Թուրքիա կատարած այցի շրջանակներում, Գերմանայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ երկրի հետ բանակցությունների շարունակման հարցում կարևոր են Անկարայի որոշումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 15:27 Asia/Tehran
  • Շտայնմայեր.«Թուրքիայի հետ բանակցությունների շարունակումը կախված է Անկարայից»

Թուրքիա կատարած այցի շրջանակներում, Գերմանայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ երկրի հետ բանակցությունների շարունակման հարցում կարևոր են Անկարայի որոշումները:

Մեհր գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շատյնմայերը Անկարայում  հանդիպել է իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլույի հետ:

Հանդիպման ընթացքում Շատյնմայերը նշել է, որ Թուրքիայի հետ բանկացությունների շարունակման հարցում կարևոր են Թուրքիայի որոշումներն ու ԵՄ պահանջները բավարարելը:

Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Անկարայի դիմումի կապակցությամբ ԵՄ դիրքորոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վերջերս հայտարարել էր այդ կապակցությամբ հանրաքվե անցկացնելու հավանականության մասին: Հունիսի 15-ի ձախողած հեղաշրջումից հետո ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները ավելի են սրվել, ինչն իր բացասական հետևանքներն է թողել Անկարայի դիմումի ընդունման գոծընթացի վրա: Ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարության ընդդիմադիրներինկատմամբ կիրառվող ճնշումները  արժանացել են ԵՄ  խիստ քննադատությանը: