Շտայնմայեր.«Թուրքիայի հետ բանակցությունների շարունակումը կախված է Անկարայից»
Թուրքիա կատարած այցի շրջանակներում, Գերմանայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ երկրի հետ բանակցությունների շարունակման հարցում կարևոր են Անկարայի որոշումները:
Մեհր գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շատյնմայերը Անկարայում հանդիպել է իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլույի հետ:
Հանդիպման ընթացքում Շատյնմայերը նշել է, որ Թուրքիայի հետ բանկացությունների շարունակման հարցում կարևոր են Թուրքիայի որոշումներն ու ԵՄ պահանջները բավարարելը:
Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Անկարայի դիմումի կապակցությամբ ԵՄ դիրքորոշումը: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը վերջերս հայտարարել էր այդ կապակցությամբ հանրաքվե անցկացնելու հավանականության մասին: Հունիսի 15-ի ձախողած հեղաշրջումից հետո ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները ավելի են սրվել, ինչն իր բացասական հետևանքներն է թողել Անկարայի դիմումի ընդունման գոծընթացի վրա: Ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայի կառավարության ընդդիմադիրներինկատմամբ կիրառվող ճնշումները արժանացել են ԵՄ խիստ քննադատությանը: