Թուրքիան Գերմանիայից օժանդակություն է խնդրել
Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրոպայի հետ երկխոսությունը շարունակվում է: Նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Անկարան Գերմանիայից օժանդակություն է խնդրում:
ԻԼՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բինալի Յըլդըրըմն Անկարայում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ ցավ է հայտնել այդ երկրի զարգացումների վերաբերյալ ԵՄ որոշ անդամ երկրների քննադատությունների կապակցությամբ, ընդգծեց Եվրոպայի հետ երկխոսությունը շարունակելու նշանակությունը:
«Նպատակ ունենք ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Թուրքիա-Գերմանիա համագործակցությունը»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հանդիպման ժամանակ ասել է, որ իր երկիրը պաշտպանում է Թուրքիայի կողմից ահաբեկչության դեմ մղվող պայքարը:
Նա ընդգծելով Թուրքիայի հետ երկխոսության գործընթացը շարունավելու կապակցությամբ Գերմանիայի զգայնությունն, ընդգծեց, որ ցանկացած բնագավառում երկու երկրի համագործակցությունը մեծ նշանակություն կարող է ունենալ: