Թուրքիայի բանակը աշխատանքի է հրավիրել ավելի քան 30 հազար հոգու
https://parstoday.ir/hy/news/world-i42913-Թուրքիայի_բանակը_աշխատանքի_է_հրավիրել_ավելի_քան_30_հազար_հոգու
Թուրքիայի բանակը հայտարարել է, որ աշխատանքի է հրավիրել 30 հազար հոգու` ժանդարմերիայի, ոստիկանության և զինված ուժերում աշխատելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 13:07 Asia/Tehran
  • Թուրքիայի բանակը աշխատանքի է հրավիրել ավելի քան 30 հազար հոգու

Թուրքիայի բանակը հայտարարել է, որ աշխատանքի է հրավիրել 30 հազար հոգու` ժանդարմերիայի, ոստիկանության և զինված ուժերում աշխատելու համար:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ   զինված ուժերում աշխատանքի կանցնեն 30 հազար 159 նոր կադրեր: 

Թուրքիայի գլխավոր ոստիկանապետը ավելի վաղ հայտարարել էր, որ անհաջող հեղաշրջումից հետո Հիզմեթ շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով աշխատանքից հեռացված 3181 ոստիկաններ,  գործերի քննվելուց հետո վերադարձել են աշխատանքի:

Հաղորդման համաձայն՝ Ֆաթոլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու պատճառով, Թուրքիայում ավելի քան 130 հազար պաշտոնյա հեռացվել է աշխատանքից:

Թուրքիայի բանակը, որ ներկայումս ներքին և արտաքին ճակատներում պատերազմներ է մղում իր կազմը լրացնելու նպատակով նոր մարդուժ է հրավիրել աշխատանքի: