Մի խումբ թուրք սպաներ ապաստան են խնդրել Գերմանիայից
https://parstoday.ir/hy/news/world-i43021-Մի_խումբ_թուրք_սպաներ_ապաստան_են_խնդրել_Գերմանիայից
Ռամշտայնում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայի թուրք սպաներն ապաստան են խնդրել Գերմանիայից: Այս մասին հաղորդել է Թուրքիայի «Զար նյուզ» ինտերնետային կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2016 13:35 Asia/Tehran
  • Մի խումբ թուրք սպաներ ապաստան են խնդրել Գերմանիայից

Ռամշտայնում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազայի թուրք սպաներն ապաստան են խնդրել Գերմանիայից: Այս մասին հաղորդել է Թուրքիայի «Զար նյուզ» ինտերնետային կայքը:

 

Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալց մարզում գտնվող ՆԱՏՕ-ի «Ռամշտայն» ռազմաբազայում իրենց ծառայությունն անցկացնող մի քանի թուրք սպաներ Գերմանիայից ապաստան են խնդրել:

Գերմանիայի   Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչներից՝Փոլ Յունկերը հաստատել է այդ մասին  լուրը: 

Մարզի իշխանությունները, հիշեցնելով բազայի վերաբերյալ ներքին տվյալների գաղտնիությունն ապահովելու իրենց պարտականության մասին, դեռևս չեն հայտնել, թե քանի թուրք զինվորական է իրենց դիմել նման խնդրանքով:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, առնվազն 35 թուրք դիվանագետներ ապաստան են խնդրել Գերմանիայից:

«Վիրտուալ» կայքի հաղորդմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է այդ երկրի արևելյան Վան քաղաքի քաղաքապետին և  քաղաքապետարանի չորս աշխատակիցներին: Նրանք մեղադրվում են Թուրքիայի Քուրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) աջակցելու մեջ: