Թուրքիայում մութ միջավայր է. ՄԱԿ-ի զեկուցող
https://parstoday.ir/hy/news/world-i43237-Թուրքիայում_մութ_միջավայր_է._ՄԱԿ_ի_զեկուցող
Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Դևիդ Քայեն Անկարայում խստորեն դատապարտել է Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջումից հետո ընդդիմադիր ձայների նկատմամբ պետական քաղաքականությունը:
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 08:32 Asia/Tehran
  • Թուրքիայում մութ միջավայր է. ՄԱԿ-ի զեկուցող

Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Դևիդ Քայեն Անկարայում խստորեն դատապարտել է Թուրքիայում ռազմական ձախողված հեղաշրջումից հետո ընդդիմադիր ձայների նկատմամբ պետական քաղաքականությունը:

Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:

Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Քայեն նշել է, որ Թուրքիայում մութ միջավայր է: Նա նախազգուշացրել է, որ գիտնականների նկատմամբ ճնշումները երկարաժամկետ հետևանքներ կարող են ունենալ: «Եթե այս ամենը շարունակվի, մարդիկ, քանի դեռ անձնագիր ունեն, կլքեն երկիրը և այլ երկրում կդասավանդեն: Որքան շատ գիտնական լքի երկիրը, այնքան ապագա սերունդն ավելի վատ կրթություն կստանա»,- նշել է ՄԱԿ-ի զեկուցողը:

Նա հանդիպումներ է ունեցել մի շարք ձերբակալված լրագրողների հետ: Թուրքիա կատարած այցի արդյունքներով Քայեն պատրաստելու է զեկույց, որը ներկայացվելու է 2017 թվականի գարնանը:

1in.am