ՖԻՖԱ-ի նախագահը ցանկանում է փոխել աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը
https://parstoday.ir/hy/news/world-i43258-ՖԻՖԱ_ի_նախագահը_ցանկանում_է_փոխել_աշխարհի_ակումբային_առաջնության_ձևաչափը
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցանկանում է, որ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանն ավելի շատ ակումբներ մասնակցեն։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 13:47 Asia/Tehran
  • ՖԻՖԱ-ի նախագահը ցանկանում է փոխել աշխարհի ակումբային առաջնության ձևաչափը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցանկանում է, որ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանն ավելի շատ ակումբներ մասնակցեն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, Ինֆանտինոն հայտարարել է, որ հնարավոր փոփոխությունները կարող են կատարվել 2019 թվականին։

«Այժմ առաջնության ձևաչափը բավականին բարդ է, անցկացման շրջանն էլ՝ անհարմար։ Առաջնությունն ավելի մեծ հետաքրքրություն կառաջացներ, եթե անցկացվեր հունիսի 10-30-ը և մասնակցեին աշխարհի տարբեր անկյուններից 32 ակումբներ»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը։

Նրա խոսքով՝ ֆուտբոլը միայն Եվրոպան կամ Հարավային Ամերիկան չէ։ «Աշխարհը փոխվել է։ Մենք պետք է այնպիսի ձևաչափ ընտրենք, որն ավելի շատ հետաքրքրություն կառաջացնի ինչպես մասնակիցների, այնպես էլ երկրպագուների շրջանում»,- նշել է Ինֆանտինոն:

Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցում են Եվրոպայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի, Ասիայի, Օվկիանիայի ակումբային մրցաշարերի չեմպիոնները և հյուրընկալող երկրի ներկայացուցիչ։ Առաջնությունն անցկացվում է դեկտեմբերին։

Armenpress.am