Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ սահմանների վերաբացման նախապայմանը
Թուրքիայի փոխվարչապետը Հայաստանի հետ այդ երկրի սահմանների վերաբացումը պայմանավորել է Ադրբեջանի գրավված տարածքները վերադարձով:
Համաձայն «Վիրտուալ» կայքի հաղորդման, Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքն այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Ստամբուլում գումարված ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 62-րդ սեզոնային նստաշրջանում:
1991 թվականին Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո Անկարայի ու Երևանի միջև քաղաքական հարաբերությունները խզվել ենև Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանները:
Հայաստանի ու Թուրքիայի միջև տարաձայնության գլխավոր թեման 1915 թվականին Հայոց ցեղասպանության հարցն ու Թուրքիայի կողմից դրա պաշտոնապես ճանաչումն է:
Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ ԼՂ-ի հակամարտությունը Երևանի հետ քաղաքական կապերը խզելու մյուս պատճառն է համարվում: