Վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները
ՄԱԿ-ի վերահսկողությամբ, Շվեյցարիայում մեկնարկել են Կիպրոսի միավորման բանակցությունները:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կիրակի օրը, Շվեյցարիայի Մոնթ Փելերինում վերսկսվել են Կիպրոսի միավորման բանակցությունները՝ այդ կղզու երկու հատվածների 42 տարվա անջատվածությանը վերջ դնելու նպատակով:
Երկօրյա այս նիստի գլխավոր թեմաները տարածքային փոխանակումներն են լինելու:
2015 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի և թրքաբնակ հատվածի ղեկավար Մուստաֆա Աքինչիի միջև:
1974 թ. Կիպրոսի Հունաստանին միացնելու նպատակով տեղի ունեցած հեղաշրջումից հետո, հաշվի առնելով կղզու թրքախոս փոքրամասնության մտահոգությունը, Թուրքիայի բանակը բռնազավթեց Կիպրոս կղզու հյուսիսային հատվածը:
Այդ ժամանակներից Միջերկրական ծովում գտնվող այս կղզին բաժանվել է երկու մասի: