Չավուշօղլուն և Քերին քննարկել են Հալեպում ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i43660-Չավուշօղլուն_և_Քերին_քննարկել_են_Հալեպում_ստեղծված_իրավիճակը
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2016 12:05 Asia/Tehran
  • Չավուշօղլուն և Քերին քննարկել են Հալեպում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը։

Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

«Կողմերը քննարկել են Սիրիայում, մասնավորապես Հալեպում տիրող ներկայիս իրավիճակը»,-հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ից։

Նշվում է, որ Թուրքիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հալեպում ստեղծված իրավիճակի վրա և կարծում է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը։

1in.am