Չավուշօղլուն և Քերին քննարկել են Հալեպում ստեղծված իրավիճակը
Նոյեմբեր 22, 2016 12:05 Asia/Tehran
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 21-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Հալեպում տիրող իրավիճակը։
Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Կողմերը քննարկել են Սիրիայում, մասնավորապես Հալեպում տիրող ներկայիս իրավիճակը»,-հաղորդել են Թուրքիայի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Թուրքիան առանձնակի ուշադրություն է դարձնում Հալեպում ստեղծված իրավիճակի վրա և կարծում է, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը։
1in.am
Պիտակ