ՄԱԿ-ը խոստովանել է, որ ձախողել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i43795-ՄԱԿ_ը_խոստովանել_է_որ_ձախողել_է_Սիրիայի_ճգնաժամի_կարգավորման_հարցում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Սիրիայի ճգնաժամի շարունակվելը ծանր ձախողում է կազմակերպության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 08:32 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը խոստովանել է, որ ձախողել է Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Սիրիայի ճգնաժամի շարունակվելը ծանր ձախողում է կազմակերպության համար:

Երեքշաբթի օրը «Սի Էն Էն» հեռուստակայանին տված հարցազրույցում Պան Գի Մունն ասել է. «Սիրիայի ճգնաժամի շարոնակվելն   ծանր պարտություն է համարվում  կազմակերպության համար»:

«Այն որ Սիրիայում մեծ թվով կանայք ու երեխաներ ահաբեկիչների բռնությունների ու բախումների զոհ են դանում, ցավալի  է»,-հայտարարել է Պան Գի Մունը:

Ահաբեկչական խմբերի կողմից Հալեպի պաշարման չորս տարիների ընթացքում արևմտյան շրջանակներն ու ՄԱԿ-ը մշտապես լռություն են պահպանել  Սիրիայում ահաբեկիչների ոճրագործությունների հանդեպ:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի համոզմամբ  Հալեպում  տիրող քաոսային վիճակը Սիրիայի բանակի վերջին  առաջխաղացման հետևանքով  ահաբեկիչների կրած պարտության հետևանքն, որոնք փորձում են ԱՄՆ-ի հովանավորությամբ գործադրել իրենց վերջին հնարավորությունները: