Օբամա. Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը խափանող նախագիծը չեմ ստորագրելու
https://parstoday.ir/hy/news/world-i43798-Օբամա._Համատեղ_ակտի_համապարփակ_ծրագիրը_խափանող_նախագիծը_չեմ_ստորագրելու
ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Ռոյտերզ»-ին հաղորդել է, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե չի պատրաստվում ստորագրել միջուկային համաձայնությունը խափանող որևէ նախագիծ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2016 08:47 Asia/Tehran
  • Օբամա. Համատեղ ակտի համապարփակ ծրագիրը խափանող նախագիծը չեմ ստորագրելու

ԻՌՆԱ-ն հղում կատարելով «Ռոյտերզ»-ին հաղորդել է, որ ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե չի պատրաստվում ստորագրել միջուկային համաձայնությունը խափանող որևէ նախագիծ:

Բարաք Օբաման Համատեղ ակտի համապարփակ ծրագրի խախտման հետևանքների կապակցությամբ անգամներ ազդարարել է այդ երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:

Ասվում է, թե Իրանին «Էյրբաս» տեսակի 106 ինքնաթիռների վաճառքի համար ԱՄՆ-ի գանձապահության նախարարության արտոնությունը Օբամայի կառավարության աշխատանքի վերջին օրերին Համատեղ ակտի համապարփակ ծրագրի ամրապնդման ուղղությամբ վերցված քայլ է համարվում:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը արտոնել է Իրանին «Էյրբաս» տեսակի 106 ինքնաթիռների վաճառքը:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումը խափանելու նպատակով վավերացրեց Իրանին ինքնաթիռների վաճառքի արգելման նախագիծը:

Այս նախագիծն օրենքի ուժ ստանալու համար Սենատի վավերացման և ԱՄՆ նախագահի ստորագրության կարիք ունի:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ եթե այդ նախագիծը վավերացվի Կոնգրեսում, դրա վրա վետո կդնի: