Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հակադարձել է Եվրախորհրդարանի բանաձևին
Նոյեմբեր 24, 2016 15:00 Asia/Tehran
Հակադարձելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին Եվրախորհրդարանի ընդունած որոշմանը , Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը այն որակել է անհեթեթություն:
Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, նշելով ,որ Եվրախորհրդարանը միտումնավոր որոշում է ընդունել Թուրքիայի վերաբերյալ , Օմեր Չելիքն ասել է.«Անկարան լուրջ չի ընդունում Եվրախորհրդարանի այդ բանաձևը»:
Նա Եվրոպային կոչ է արել զգույշ և հարգալից արտահայտվել Թուրքիայի նախագահի մասին:
Նշենք, որ Եվրախորհրդարանն իր լիագումար նստաշրջանի ընթացքում որոշում է կայացրել սառեցնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունները:
Պիտակ