Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հակադարձել է Եվրախորհրդարանի բանաձևին
https://parstoday.ir/hy/news/world-i43999-Թուրքիայի_Եվրամիության_հարցերով_նախարար_Օմեր_Չելիքը_հակադարձել_է_Եվրախորհրդարանի_բանաձևին
Հակադարձելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին Եվրախորհրդարանի ընդունած որոշմանը , Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը այն որակել  է անհեթեթություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 15:00 Asia/Tehran
  • Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հակադարձել է Եվրախորհրդարանի բանաձևին

Հակադարձելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին Եվրախորհրդարանի ընդունած որոշմանը , Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը այն որակել  է անհեթեթություն:

Ինչպես հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը, նշելով ,որ Եվրախորհրդարանը միտումնավոր որոշում է ընդունել Թուրքիայի վերաբերյալ , Օմեր Չելիքն ասել է.«Անկարան լուրջ չի ընդունում Եվրախորհրդարանի այդ բանաձևը»:

Նա Եվրոպային կոչ է արել  զգույշ և հարգալից արտահայտվել  Թուրքիայի նախագահի մասին:

Նշենք, որ Եվրախորհրդարանն իր լիագումար նստաշրջանի ընթացքում որոշում է կայացրել սառեցնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության բանակցությունները: