Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն Կովկասում ստեղծված իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/world-i44002-Լավրովը_և_Չավուշօղլուն_կքննարկեն_Կովկասում_ստեղծված_իրավիճակը
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ կանցկացնեն Անդրկովկասում տիրող իրավիաճկի հարցով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 24, 2016 15:19 Asia/Tehran
  • Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն Կովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ կանցկացնեն Անդրկովկասում տիրող իրավիաճկի հարցով։

Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Տեղեկատվության համաձայն՝ գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Թուրքիայի Ալանիա քաղաքում դեկտեմբերի սկզբին։ Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայում Լավրովին սպասում են դեկտեմբերի 1-ին։

Զախարովայի խոսքով՝ Լավրովը իր թուրք գործընկերոջ հետ կքննարկի ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստի աշխատանքները, որն անցկացվելու է 2017թ․ սկզբին։

1in.am