Լավրովը և Չավուշօղլուն կքննարկեն Կովկասում ստեղծված իրավիճակը
Նոյեմբեր 24, 2016 15:19 Asia/Tehran
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն բանակցություններ կանցկացնեն Անդրկովկասում տիրող իրավիաճկի հարցով։
Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Տեղեկատվության համաձայն՝ գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Թուրքիայի Ալանիա քաղաքում դեկտեմբերի սկզբին։ Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիայում Լավրովին սպասում են դեկտեմբերի 1-ին։
Զախարովայի խոսքով՝ Լավրովը իր թուրք գործընկերոջ հետ կքննարկի ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստի աշխատանքները, որն անցկացվելու է 2017թ․ սկզբին։
1in.am
Պիտակ