Թուրքիայի վարչապետը արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին
https://parstoday.ir/hy/news/world-i44014-Թուրքիայի_վարչապետը_արձագանքել_է_Եվրախորհրդարանի_բանաձևին
Թուրքիայի վարչապետը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության համար բանակցությունները դադարեցնելու օգտին Եվրախորհրդարանի տված ձայնը որևէ նշանակություն չունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 04:05 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին

Թուրքիայի վարչապետը նշել է, որ ԵՄ-ին անդամակցության համար բանակցությունները դադարեցնելու օգտին Եվրախորհրդարանի տված ձայնը որևէ նշանակություն չունի:

Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը, պատասխանելով Թուրքիայի դեմ Եվրախորհրդարանի բանաձևի մասին լրագրողների հարցումներին,  Բինալի Յըլդըրըմը նշել է . «ԵՄ-ն պիտի որոշի, արդյոք ցանկանում է իր ապագան շարունակել Թուրքիայի հետ, թե` առանց»:

Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Օմար Չելիքը, հակազդելով ԵՄ-ին այդ երկրի անդամակցության բանակցությունները դադարեցնելու  Եվրախորհրդարանի բանաձևին, այն անհեթեթություն է  որակել:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այդ կապակցությամբ նշել է. «Արդյունքն ինչ էլ որ լինի ,Թուրքիայի համար որևէ նշանակություն չի ունենալու»:

Եվրախորհրդարանի անդամները, հակազդելով հեղաշրջմանը հաջորդած շրջանում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կառավարության քաղաքականությանը,  հինգշաբթի օրն ընդունած բանաձևով պահանջել են դադարեցնել ԵՄ-ին այդ երկրի անդամակցության բանակցությունները: