Լեսբոս կղզում միգրանտները հրկիզել են իրենց ճամբարը
https://parstoday.ir/hy/news/world-i44032-Լեսբոս_կղզում_միգրանտները_հրկիզել_են_իրենց_ճամբարը
Հունաստանի Լեսբոս կղզում միգրանտները հրկիզել են սեփական ճամբարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին այս մասին հայտնել Է RTE.ie-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանության հայտարարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 06:57 Asia/Tehran
  • Լեսբոս կղզում միգրանտները հրկիզել են իրենց ճամբարը

Հունաստանի Լեսբոս կղզում միգրանտները հրկիզել են սեփական ճամբարը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 25-ին այս մասին հայտնել Է RTE.ie-ն՝ վկայակոչելով տեղական ոստիկանության հայտարարությունը:

Փախստականներն այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ դժբախտ պատահարի պատճառով զոհվել են մի կին եւ երեխա:

Նոյեմբերի 24-ի երեկոյան վրաններից մեկում կերակուր պատրաստելիս տեղի Է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել են 66-ամյա մի կին եւ վեցամյա մի երեխա: Եվս երկու մարդ՝ մի կին եւ չորսամյա տղա, տուժել են, նրանք հոսպիտալացվել են:

Պայթյունից հետո ճամբար են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնց միգրանտները դիմավորել են ագրեսիվորեն՝ նետելով քարեր, գրում Է «Ինտերֆաքս»-ը: Այնուհետեւ նրանք հրկիզել են ճամբարը: Ինչպես նշել են ոստիկանությունում, հրդեհն զգալի վնաս Է պատճառել:

Ներկայում Հունաստանի կղզիներում ապաստանի տրամադրման որոշման Է սպասում շուրջ 15 հազար միգրանտ: Լեսբոսի լեփ-լեցուն ճամբարներում ապրում են գրեթե 6 հազար հարկադիր վերաբնակներ:

Armenpress.am