Ավստրիան այլևս զենք չի մատակարարի Թուրքիային
https://parstoday.ir/hy/news/world-i44056-Ավստրիան_այլևս_զենք_չի_մատակարարի_Թուրքիային
Ավստրիայի կառավարությունն ընդունել է քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը, որն առաջարկում է դադարեցնել զենքի մատակարարումն այնպիսի երկրներին, որոնք գտնվում են ռազմական դրության մեջ կամ որտեղ կա ռազմական հեղաշրջման վտանգ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 09:16 Asia/Tehran
  • Ավստրիան այլևս զենք չի մատակարարի Թուրքիային

Ավստրիայի կառավարությունն ընդունել է քաղաքական 6 կուսակցությունների նախաձեռնությունը, որն առաջարկում է դադարեցնել զենքի մատակարարումն այնպիսի երկրներին, որոնք գտնվում են ռազմական դրության մեջ կամ որտեղ կա ռազմական հեղաշրջման վտանգ։

Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, փաստաթղթում հատուկ նշված է Թուրքիան, որտեղ ոտնահարվում են մարդկանց իրավունքները, իսկ մատակարարված զենքը կարող է օգտագործվել ընդդիմության դեմ։

«Մենք դեմ ենք Թուրքիա դիպուկահար զենքի մատակարարմանը»,-մեջբերում է գործակալությունը պատգամավորներից մեկի հայտարարությունը, որը կոչ է արել մյուս երկրներին հետևել Վիեննայի օրինակին։

Փաստաթուղթն իրավական ուժ չունի, սակայն հատկանշական է, որ Ավստրիան ԵՄ առաջին երկիրն է, որը նման որոշում է կայացրել։

Ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է։

1in.am