Եվրոհանձնաժողովի նախագահ. Պետք է հարգել փախստականների վերաբերյալ համաձայնագիրը
Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը շաբաթ օրը հայտարարել է, որ անհրաժեշտ է գործադրել փախստականների հարցով 2016 թվականի մարտի 18-ին ԵՄ-ի ու Անկարայի միջև ստորագրված համաձայնագիրը, որի շնորհիվ դադարեցվեց Թուրքիայի տարածքով ու Էգեյան ծովի միջոցով դեպի այդ միության ադամ երկրներ անօրինական էմիգրանտների հոսքը:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, Եվրոհանձնաժողովի նախագահը հակազդելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, նշել է, որ կողմերը ստորագրել են փախստականների հարցով համաձայնագիրը և այն պիտի գործադրվի:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների դադարեցման նախագիծը Եվրոխոհրդարանում վավերացվելուց հետո, Էրդողանը սպառնաց, որ եթե Եվրոպան շարունակի վարել նույն քաղաքականությունը, այդ երկիրն իր սահմանները կբացի փախստականների դիմաց՝ նրանց թույլ տալով մուտք գործել եվրոպական երկրներ:
«Այսօր Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերություններում առաջացած փակուղին հակաահաբեկչական օրենքները բարեփոխելուց Թուրքիայի հրաժարվելու արդյունքն է: Իսկ այդ օրենքների բարեփոխումը ԵՄ-ի նախապայմանն է բանակցությունները շարունակելու համար»,-նշել է Յունկերը: