Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում ատոմային էներգիայից արագացված տեմպերով հրաժարվելու վերաբերյալ
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում ատոմակայանների շահագործման ժամկետը 45 տարով սահմանափակելու վերաբերյալ։
Եթե շվեյցարացիների մեծ մասն աջակցություն հայտնի «Կանաչներ» կուսակցության առաջարկին, ապա Շվեյցարիան կարող է ատոմային էներգիայից հրաժարվել արդեն 2029 թվականին։
Այդ դեպքում նախատեսվում է ներկայումս Շվեյցարիայում գործող 5 ատոմակայաններից ամենահին երեք ատոմակայանները կփակվեն հաջորդ տարի, ևս մեկը՝ 2024 թվականին, և վերջինը՝ 2029 թվականին։
Ներկայումս հինգ ատոմակայաններին բաժին է ընկնում երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը։ Սոցհարցումները վկայել են, որ երկրի քաղաքացիների մեծ մասը կողմ է ատոմային էներգիայից արագացված տեմպերով հրաժարվելուն։
Ակնկալվում է, որ հանրաքվեի արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով ժամը 16։30-ին։
1in.am