ՄԱԿ-ը կոչ է արել մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/world-i44608-ՄԱԿ_ը_կոչ_է_արել_մարդասիրական_օգնություն_հասցնել_Սիրիայի_ժողովրդին
ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների հանձնակատարը համաշխարհային հանրությանը կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի պատերազմից տուժած ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 12:19 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը կոչ է արել մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի ժողովրդին

ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների հանձնակատարը համաշխարհային հանրությանը կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի պատերազմից տուժած ժողովրդին:

«Սպուտնիկ» գործակալության հաղորդման համաձայն՝ Ստեֆան Օ' Բրայանը մտահոգություն է հայտնել Սիրիայի Հալեպ քաղաքի բնակչության ողբալի վիճակի կապակցությամբ: Նա ասել է.-«Հալեպի հյուսիսային տարածքների ազատագրումից հետո բախումները մեղմացել են»:

ՄԱԿ-ի հումանիտար օգնությունների հանձնակատարն անդրադառնալով ահաբեկչական խմբերի  պարտություններին հայտարարել է.-«Հալեպի հյուսիսային հատվածի ազատագրման համար մեկնարկած գործողություններից հետո ավելի քան 16 հազար մարդ լքել  է քաղաքը»:

2016 թվականից ի վեր Հալեպ քաղաքը բաժանվել է արևելյան և արևմտյան տարածքների: Արևելյան տարածքը վերահսկում են ահաբեկիչները, իսկ արևմտյան տարածքը` Սիրիայի բանակը: