ՄՔԴ-ից երկրների դուրս գալու գործընթացը մտահոգիչ է.Զեյդ Ռաադ ալ-Հուսեյն
https://parstoday.ir/hy/news/world-i44890-ՄՔԴ_ից_երկրների_դուրս_գալու_գործընթացը_մտահոգիչ_է.Զեյդ_Ռաադ_ալ_Հուսեյն
Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը այսօր հայտարարել է.«Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հրաժարվելու որոշ երկրների որոշումը ուղղակի հարված է մարդու իրավունքների խախտման զոհերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2016 13:39 Asia/Tehran
  • ՄՔԴ-ից երկրների դուրս գալու գործընթացը մտահոգիչ է.Զեյդ Ռաադ ալ-Հուսեյն

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը այսօր հայտարարել է.«Միջազգային քրեական դատարանին անդամակցությունից հրաժարվելու որոշ երկրների որոշումը ուղղակի հարված է մարդու իրավունքների խախտման զոհերին»:

 

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռաադ ալ Հուսեյնը  նշել է.«Միջազգային քրեական դատարանի անդամ խոշոր երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ցանկացողները չկարողանան հեշտությամբ լքել այս կառույցը»:

Ժնևում Իրաքի հարցով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամների ոչ-պաշտոնական նիստի շրջանակում Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնն ասել է.«Իրաքում իրավիճակը ողբերգական է»:

Նշենք,որ Սև մայրցամաքի երեք պետություններ՝ Հարավաֆրիկյան հանրապետությունը,  Բուրունդին ու Գամբիան արդեն հրաժարվել են  ՄՔԴ-ին իրենց անդամակցությունից, իսկ Ֆիլիպինները հայտարարել է այդ կառույցից դուրս գալու մտադրության մասին: 

Միջազգային քրեական դատարանը(ՄՔԴ) հիմնադրվել է 2002 թվականին և ԱՄՆ-ն չնայած ինքն այդ կառույցի անդամ չէ, բայց միշտ մյուս երկրներին կոչ է անում միանալ  այդ դատարանին: