Պատրա՞ստ է արդյոք Թուրքիան հրաժարվել ՆԱՏՕ-ից հանուն ՇՀԿ-ի
Նոյեմբերի երկրորդ կեսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ՝ «ինչո՞ւ չպետք է Թուրքիան լինի Շանհայյան հնգյակում»: Թուրքիայի նախագահը նման մտադրության մասին ասել է՝ շեշտելով, որ 53 տարի է Թուրքիան սպասում է ԵՄ անդամակցությանը:
Ստացվում է, որ Թուրքիայի նախագահը յուրօրինակ սպառնալիք-վերջնագիր է ներկայացնում Եվրամիությանը: Այսօր՝ Էրդողանի այդ հայտարարությունից մոտ մեկ տասնօրյակ անց եվրոպական տարբեր մարմինների ներկայացուցիչների կողմից արված հայտարարություններից պարզ է դարձել, որ Թուրքիայի՝ իր ինքնագնահատականը բարձրացնող յուրօրինակ սպառնալիքն այդքան էլ «չաշխատեց», քանի որ հնչեցին կարծիքներ, որ Թուրքիայի՝ ԵՄ-ին ինտեգրումը նպատակահարմար չէ (անգամ, եթե վերջինս գնա դեպի Շանհայ հինգ, հեղ.): Ավելին, Էրդողանի սպառնալիքի ոգով արված հայտարարությունն այսօր իր իսկ երկրին կանգնեցրել է շատ հետաքրքիր մի փակուղու առաջ, որին կանդրադառնանք ստորև: Իսկ մինչ այդ, փորձենք հակիրճ համեմատել ԵՄ-ն և Շանհայյան համագործակցության կազմակերպությունը:
armedia.am/