Վերսկսվել են Կիպրոսի վերամիավորման բանակցությունները
Դեկտեմբեր 03, 2016 18:07 Asia/Tehran
Կիպրոսի թուրքաբնակ ու հունաբնակ մասերի ղեկավարները համաձայնել են վերսկսել կղզու երկու մասերի վերամիավորման բանակցությունները:
«World Bolton» գործակալության հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտում կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ կողմերը համաձայնել են հունվարի 9-ին հանդիպել Ժնևում ընդհանուր հայտարարի գալու համար:
Շվեյցարիայում Կիպրոսի երկու մասերի բանակցությունների ձախողումից հետո, սա կղզու ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր:
1974 թվականից ի վեր, Կիպրոսի վրա Թուրքիայի հարձակումից հետո, կղզին բաժանվեց երկու մասերի:
Պիտակ