Էրդողանը առաջարկել է Պուտինին առևտուրը ազգային արժույթով կատարել
Դեկտեմբեր 04, 2016 07:15 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան առաջարկել է Մոսկվային առևտրական հարաբերություններում կիրառել երկու երկրների ազգային արժույթը: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես առաջարկեցի Պուտինին հետևյալը` եկեք կատարենք մեր առևտուրը տեղական արժույթով: Իմ գնածի համար ես կվճարեմ ռուբլով, իսկ դուք ինձանից գնածի համար կվճարեք թուրքական լիրայով», - ասել է Էրդողանը:
Նա ավելացրել է, որ Թուրքիան նման առաջարկ է ներկայացրել նաև Չինաստանին ինչը, ըստ նախագահի, նրանք ընդունել են:
http://operativ.am
Պիտակ