Կիպրոսում համաձայնություն է կայացել միասնության բանակցությունների վերսկսման շուրջ
Դեկտեմբեր 04, 2016 07:46 Asia/Tehran
Կիպրոսի թուրքաբնակ ու հունաբնակ մասերի ղեկավարները համաձայնել են վերսկսել կղզու երկու բաժինների միասնության բանակցությունները:
«World Bolton» գործակալության կայքի համաձայն, ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտում և կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպմանը, կողմերը համաձայնել են հունվարի 9-ին հանդիպել Ժնևում ՝ ընդհանուր հայտարարի գալու համար:
Շվեյցարիայում Կիպրոսի երկու մասերի բանակցությունների ձախողումից հետո, սա կղզու ղեկավարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր:
1974 թվականից ի վեր, Կիպրոսի վրա թուրքիայի ուժերի հարձակումից հետո, կղզին բաժանվեց երկու մասերի:
Պիտակ