Հյուսիսային Կովկասում ոչնչացրել են ԻՊ-ի բջիջի ղեկավարին
https://parstoday.ir/hy/news/world-i45295-Հյուսիսային_Կովկասում_ոչնչացրել_են_ԻՊ_ի_բջիջի_ղեկավարին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Հյուսիսային Կովկասում ոչնրացրել են «Իսլամական պետություն» խմբավորման բջիջի ղեկավար Ռուստամ Ասելդերովին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 10:18 Asia/Tehran
  • Հյուսիսային Կովկասում ոչնչացրել են ԻՊ-ի բջիջի ղեկավարին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Հյուսիսային Կովկասում ոչնրացրել են «Իսլամական պետություն» խմբավորման բջիջի ղեկավար Ռուստամ Ասելդերովին։

Այս մասին հայտնում է ՌԲԿ-ն վկայակոչելով ԱԴԾ(Անվտանգության դաշնային ծառայությունը) կայքը։ Նրա հետ միասին սպանվել է եւս 4 գրոհային։

Հատուկ գործողությունը ուժայիններն իրականացրել են դեկտեմբերի 3-ին, Մախաչկալայի շրջաններից մեկում։ Իրավապահները հանցագործներին առաջարկել են հանձնվել, սակայն վերջիններս կրակ են բացել ինքնաձիգներից։

ԱԴԾ-ի տվյալներով, Ասլեդերովն առանչություն ունի 2013 թվականին Վոլգոգրադում ահաբեկչության կազմակերպմանը, նաեւ 2011 թվականի Ամանորի գիշերը Կարմիր հրապարակում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Այդ ահաբեկչությունը հնարավոր էր եղել կանխել։

Նա մի քանի ահաբեկչություններ է կազմակերպել նաեւ Դաղստանում։

News.am