Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանին
https://parstoday.ir/hy/news/world-i46261-Սահմանադրական_փոփոխությունների_նախագիծը_ներկայացվել_է_Թուրքիայի_խորհրդարանին
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը խորհրդարանի ղեկավար կազմին է ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2016 09:14 Asia/Tehran
  • Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացվել է Թուրքիայի խորհրդարանին

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը խորհրդարանի ղեկավար կազմին է ներկայացրել Սահմանադրական փոփոխությունների նախագիծը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն,  իշխող կուսակցության կողմից խորհրդարանին ներկայացված նախագծի համաձայն, նախագահն է լինելու երկրի իշխանության առաջին դեմքը:

Նախագահը վարելու է նաև գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը:

Թուրքիայի սահմանադրական փոփոխության նախագծի համաձայն, նախագահը շարունակելու է կապի մեջ մնալ կուսակցության հետ, որին անդամակցում է: Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների թիվը 600-ի է բարձրանալու:

Թուրքիայի կառավարման համակարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու ուղղությամբ երկրի նախագահ ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ջանքերն առթել է ընդդիմադիրների զայրույթը: Ոմանք համոզված են, որ նա երկիրը բռնապետական կողմն է տանում: