Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
https://parstoday.ir/hy/news/world-i46465-Անտոնիո_Գուտերեշի_երդմնակալության_արարողությունը_կայացել_է_ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեայում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2016 19:20 Asia/Tehran
  • Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրաժեշտի ելույթով հանդես է եկել նաև կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

«Իմ աշխատանքի ու ծառայության ամեն օրվա ընթացքում ՄԱԿ-ի հանդեպ իմ գնահատանքն ավելի է աճել: Անցած տաս տարիների ընթացքւմ ինձ համար պատիվ էր աշխատել բազմաթիվ խիզախ, նվիրված ու տաղանդավոր տղամարդկանց ու կանանց հետ միասին»,- ընդգծել է Բան Կի-Մունը:

Հոկտեմբերի 13-ին Գուտերեշն ընտրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում և իր պարտականությունների կատարմանը կանցնի 2017թ-ի հունվարի 1-ին:

Ընտրվելուց հետո Գուտերեշն այցելել է մի շարք մայրաքաղաքներ, մասնավորապես Լոնդոն, Փարիզ, Պեկին, Վաշինգտոն և Մոսկվա:

Գուտերեշը 1995-2002 թվականներին Պորտուգալիայի վարչապետն էր, իսկ 2005-2015 թվականներին` փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար:

Armenpress.am