Պան Գի Մունն ընդունել է, որ ՄԱԿ-ի ծրագրերը ձախողել են
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երկուշաբթի օրն իր հրաժեշտի և կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի երդման հանդիսության ժամանակ ասել է, որ չնայած իր առաքելության շրջանում արձանագրված որոշ նվաճումներին, այդ ժամանակաշրջանում որոշ բախումների ու ճգնաժամերի, այդ թվում Սիրիայի ճգնաժամի սանձման հարցում անկարողությունն այդ կառույցի գործունեության թերացումներն են:
Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պան Գի Մունը նշել է, որ իր ծառայության շրջանում առավելապես կենտրոնացած է եղել ժողովուրդների իրավունքները պաշտպանելու վրա: «Ժողովրդի իրավունքը մարդկության հիմնասյունն է և մենք հանգել ենք այն եզրակացության, որ պիտի ջանք գործադրել ու պայքարել այն ժողովուրդների իրավունքների համար, որոնք խոցելի են ու այսօր անտեսված են»:
«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում տեղի է ունեցել կազմակերպության նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեսի երդման արարողությունը: Հանդիսության ժամանակ Գութերեսն ընդգծել է, որ ՄԱԿ-ի զարգացման ու բարգավաճման համար զգացվում է բարեփոխումների պահանջը:
Անտոնիո Գութերեսը 2017 թվականի հունվարի 1-ից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կփոխարինի Պան Գի Մունին: