ԱՄՆ-ն հանելու է հակաիրանական շրջափակումների օրենքի որոշ կետեր
Իրանի իսլամական հանրապետության հետևողական դիվանագիտության արդյունքում, ԱՄՆ-ն հանելու է Իրանի նկատմամբ սահմանած տասնամյա շրջափակումների մասին օրենքի որոշ կետերը: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Հինգշաբթի օրը հրապարակած փաստաթղթում, ԱՄՆ Գանձապահության նախարարությունը հայտարարել է, որ շրջափակումների ցանկից հանելու է բանկային ու ֆինանսական ոլորտում սահմանած էմբարգոները:
Ըստ հաղորդման՝ նախատեսված է ԱՄՆ գանձապահության նախարարության ցուցակից հանել նաև Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հետ կապված ապահովագրական ծառայությունների, նավագնացության ու նավաշինության ,ոսկու և այլ թանկագին մետաղների առևտրի , Իրանի ավտոմեքենաների ծառայությունների, գրաֆիտի, հում նյութերի, կիսաֆաբրիկատ մետաղների, այդ թվում ալյումինի , պողպատի ու քարածխի ոլորտներում սահմանված շրջափակումները:
ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 1-ին 99 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատեց Իրանի նկատմամբ շրջափակումները երկարաձգելու մասին բանաձևը:
Ավելի վաղ Սպիտան Տունը հայտարարել էր ,որ ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման կստորագրի փաստաթուղթը: Ըստ ամերիկյան օրենսդրության՝ ԱՄՆ նախագահի ստորագրությանը ներկայացված օրինագիծը կամ պետք է ստորագրվեր, կամ արգելափակվեր: Սակայն գործող նախագահը որևէ բան չի արել, և հետևաբար նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո, օրինագիծը ավտոմատ կերպով դարձել է իրավազոր փաստաթուղթ և ստացել օրենքի ուժ: