Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել
https://parstoday.ir/hy/news/world-i46981-Ֆրանսիան_ՄԱԿ_ի_անվտանգության_խորհրդի_արտակարգ_նիստ_է_հրավիրել
Դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նիստ հրավիրելու վրա պնդել է Ֆրանսիան, որը պահանջում է Հալեպ միջազգային դիտորդական խումբ ուղարկել, հայտնում է DW-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2016 12:46 Asia/Tehran
  • Ֆրանսիան ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել

Դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նիստ հրավիրելու վրա պնդել է Ֆրանսիան, որը պահանջում է Հալեպ միջազգային դիտորդական խումբ ուղարկել, հայտնում է DW-ը:

Դիտորդները պետք է հետևեն քաղաքացիական անձանց տարհանման և մարդասիրական օգնության տրամադրման գործընթացին: Նշվում է, որ Փարիզը իր այս նախաձեռնությունը համաձայնեցրել է Գերմանիայի հետ, որը սակայն ՄԱԿ-ի ԱԽ անդամ չէ:

Արևելյան Հալեպում այժմ գտնվում է մոտ 50 հազար մարդ, որոնցից ավելի քան 40 հազարը քաղաքացիական անձիք են՝ այդ թվում նաև ապստամբների ընտանիքները: Նշվում է, որ նրանք կարող են նահանջել Իդլիբ, սակայն հրադադարի մասին քաղաքական համաձայնության բացակայության դեպքում վերջինիս ևս սպառնում է Հալեպի ճակատագիրը, կարծում է Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան:

armedia.am/